Ռոբերտ Քոչարյան. Մեր դերակատարությունը տարածաշրջանում կարող ենք վերանորոգել միայն անվտանգային համակարգը վերականգնելու ճանապարհով
«Մեր դերակատարությունը տարածաշրջանում կարող ենք գոնե մասամբ վերանորոգել, հետո միգուցե նաև ամբողջությամբ միայն հայկական բանակը և, ընդհանրապես, անվտանգային համակարգը վերականգնելու ճանապարհով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշեց, որ սա այն տարածաշրջանը չէ, որտեղ մենք կարող ենք առանց մարտունակ բանակի, առանց անվտանգության լիարժեք համակարգի գոյատևել և դերակատարություն ունենալ:
«Վերջերս եթե չեմ սխալվում Ալեքսանդր Իսկանդարյանը մի հետաքրքիր վերլուծություն ուներ, որ մեր մտածելակերպը չէր համապատասխանում այն տարածաշրջանին, որտեղ մենք ապրում ենք: Կարծում եմ՝ շատ ճիշտ, դիպուկ արտահայտություն է: Պետք է շատ արագ վերականգնենք և մինչև դա չանենք, մենք այս տարածաշրջանում լիարժեք դերակատարություն չենք ունենալու»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
Ռ. Քոչարյանի դիտարկմամբ, այս իշխանությունը տրամադրված չէ դա անել, առաջինը՝ ընդունակ չէ, իրենք 2018 թվականից հետևողականորեն քանդել են այդ համակարգը, հիմա այդ համակարգը քանդողից չեն կարող հույս ակնկալել, որ իրենք կառուցեն այդ համակարգը, իրենք լավ քանդող են, տվյալ դեպքում կառուցողներ են պետք:
Անդրադառնալով Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ ԼՂՀ-ի նախկին կարգավիճակը միակ փաստարկն է, որ այսօր ունեն:
«Բանակցային սեղանում առևտրի համար ոչինչ չունենք: Այստեղ ուղղակի այլ կարգի դիվանագիտական հմտություններ են պետք ինչ-որ չափով ինչ-որ հաջողության հասնելու համար: Դրա հետ զուգահեռ, եթե մեր կարգավիճակը չփոխենք տարածաշրջանում, մենք այստեղ ոչինչ չենք ունենալու: Մենք մեզ չխաբենք: Մենք բանակցային սեղանին որևէ խաղաքարտ չունենք, մենք որպես Հայաստանի Հանրապետություն, տարածաշրջանում ազդեցություն ևս չունենք:
Հիմա մենք չենք կարող այստեղ հաջողություն ունենալ, առանց վերականգնելու մեր դիրքերը: Այդպես չի լինում: Սա ուղղակի այբուբեն է՝ թուլացածի ազդեցությունը միշտ նվազում է: Սա արդեն հումանիտար հարց չէ, չոր, դաժան քաղաքականություն է»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Ծնկած բանակցելը հարմար չէ
- Ռոբերտ Քոչարյան. ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բարոյական հարթությունում է
- Ռոբերտ Քոչարյան. ԶՊՄԿ-ի բաժնեմասերը վարչապետի աշխատակազմին նվիրելը լկտիության հասնող կոռուպցիայի դրսևորման բարձրագույն պիլոտաժ է
- Ռոբերտ Քոչարյան. Ալիև-Փաշինյան հանդիպումը լինելու է լրացուցիչ նվաստացում Հայաստանի ու հայ ժողովրդի համար
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը
- Ռոբերտ Քոչարյան. Արդյոք պատերազմն անխուսափելի՞ էր, թե՞ հրահրվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան