Սերժ Սարգսյան. Մինսկի խմբի շրջանակում կլինեն բանակցություններ
«Ես միանշանակ հաոզված եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանալում կվերսկսեն բանակցությունները»,-հայտարարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ համաժողովում իր ելույթից հետո պատասխանելով մասնակիցների հարցերին։
Նա իր կարծիքը հիմնավորել է «Ադրբեջանի ղեկավարության նահանջող կոշտությամբ»՝ հիշեցնելով, որ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկելու որևէ բան չունի, բայց ավելի ուշ նշել է, թե պատրաստ է հանդիպումների։
«Անպայման կլինեն բանակցություններ, բայց դա երաշխիք չի, որ Մինսկի խումբը կլուծի մեր հարցը, եթե մենք իներտ լինենք, պահանջատեր չլինենք, եթե չկարողանանք մեկ անգամ ևս մարդկանց համոզել, որ անհնար է Ղարաբաղի հայերի գոյությունը Ադրբեջանի կազմում։ Այդ ապացուցման աշխատանքը, փաստարկումները պետք է անընդհատ լինեն։ Ցավոք սրտի, այս իշխանությունների բազմաթիվ հայտարարություններ ջուր են լցրել Ադրբեջանի ջրաղացին՝ գերիների հետ վարվելու, իբր ադրբեջանական տարածքների վերաբերյալ»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Հիմա արտաքին ուժերը հետևում են, թե կապիտուլյանտն իրենցից ում կխաբի
- Սերժ Սարգսյան. Այսօր իշխանության գալու մասին պետք չէ մտածել
- Եթե չլիներ իշխանափոխությունը, դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը․ Սերժ Սարգսյանն՝ Ալիևին
- Սերժ Սարգսյան. Պատեհ պահի մենք պատրաստ կլինենք շարունակել պայքարը բացառապես խորհրդարանից դուրս
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան