Ուկրաինայի Ռադայի խոսնակը հրաժարվել է հավաքել ստորագրություններ Զելենսկու իմպիչմենտի համար
Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումովը հայտարարել է, որ հրաժարականից հետո մտադիր չէ ստորագրություններ հավաքել նախագահ Վլադիմիր Զելենսկուն իմպիչմենտ (Պաշտոնանկություն, ընթացակարգ, որով երկրի օրենսդիր մարմինը պաշտոնապես մեղադրանք է առաջադրում կառավարության բարձրագույն պաշտոնյաներին։ ) հայտարարելու համար: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Բոլոր ընթացակարգերըհստակորեն գրված են կանոնակարգում», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Ուկրաինայի ղեկավար Զելենսկին, ավելի վաղ նշել էր, որ մեկ միլիոն հարց ունի Ռազումկովին ոչ թե որպես խորհրդարանի ղեկավար, այլ որպես թիմի անդամ, որը նրան այդ պաշտոնում էր պատվիրակել:
Ավելի վաղ «Ժողովրդի ծառա» կուսակցության նախկին ղեկավարը հաստատել էր, որ պատգամավորների մեծամասնությունը սկսել է նրա հրաժարականի գործընթացը:
Շաբաթ օրը խմբակցության անդամներից մեկը Ալեքսեյ Ուստենկոն ասել էր, որ իրենք բավարար քանակությամբ ստորագրություններ են հավաքել՝ հարցը քննարկելու համար։