Ռոբերտ Քոչարյան. Ալիև-Փաշինյան հանդիպումը լինելու է լրացուցիչ նվաստացում Հայաստանի ու հայ ժողովրդի համար
«Ալիևի հայտարարություններին Հայաստանից չեն պատասխանում, որովհետև կոմպլեքսավորված են, պարտվել են, որովհետև գուցե դրա հետևում կան նաև այլ բաներ, որոնց մասին չգիտենք»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Բաքվից Հայաստանի հասցեին հնչող հայտարարություններն անպատասխան են մնում։
Նրա խոսքով, այս իրավիճակից դուրս գալու միակ ելքն այս իշխանությունների հեռացումն է, ինքն այլ տարբերակ չի տեսնում։
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպմանը՝ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ ամեն նման հանդիպում լինելու է լրացուցիչ նվաստացում Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի համար։
«Ես չեմ հասկանում, թե ինչու պատերազմից մեկ տարի անց մենք ունենք ռազմագերիներ։ Ավելին ասեմ, մենք չգիտենք, թե քանի ռազմագերի ունենք։ Պատերազմից մեկ տարի անց չիմանալով հստակ զոհվածների թիվը, անհետ կորածնի թիվը, գերիների թիվը՝ մենք հանդուրժում ենք այս իշխանությանը, ինչն ուղղակի աբսուրդ է։ Ես չգիտեմ, նման մի այլ օրինակ աշխարհում։ Կարելի էր հրապարակել զոհվածների թիվը՝ մարդկանց անուն-ազգանուն, թե որտեղ է զոհվել, քանի՞ տարեկան է եղել։ Մի գիրք պետք է լինի, մենք պետք է հասկանանք, որ այս մարդիկ իրենց կյանքը տվել են հայրենիքի համար։ Չեմ ուզում էմոցիոնալ դաշտի մեջ ընկնել, բայց այն, ինչ կատարվում է մեկ տարի անց, հնարավոր չէ բացատրել անփորձությամբ կամ ապիկարությամբ, սրանք գիտակցված քայլեր են, որոնց նպատակներն ինձ համար հասկանալի չեն»,- ասաց Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ալիևի հետ կգնա հանդիպման քարտեզներով, եթե Ալիևը վերադարձնի բոլոր գերիներին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը
- ՀՀ երկրորդ նախագահ. Հիմք կա կարծելու՝ պատերազմը սկսել է տգիտության պատճառով, ավարտվել՝ ըստ պայմանավորվածության
- Ռոբերտ Քոչարյան. Արդյոք պատերազմն անխուսափելի՞ էր, թե՞ հրահրվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում