Իրանի խորհրդարան. Հարևան երկրների սահմանների փոփոխությունն Իրանի կարմիր գիծն է
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անդամները համատեղ հայտարարություն են տարածել, որով իրենց աջակցությունն են հայտնում երկրի հյուսիս -արևմտյան սահմաններին «Ֆաթեհան Խեյբար» զորավարժությունների անցկացմանը: Այս մասին գրում է ISNA գործակալությունը։
«Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն և հարևան երկրների սահմանների փոփոխություն Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գիծն է, և մենք հետ չենք կանգնի օտարերկրացիների որևէ գործողության պատասխանելուց: Մենք նաև չենք հանդուրժի սիոնիստական ռեժիմի շարժումների համար որևէ երկրի տարածքի կրճատումը»,- ասվում է հայտարարության մեջ՝ հավելելով, որ զորավարժությունները Արաքսի սահմանին տարածաշրջանում խաղաղության և հեղինակության ուղերձ է, և նախազգուշացում՝ սիոնիստական ռեժիմին:
Պատգամավորները նշում են, որ միաժամանակ աջակցելով Խեյբար խաղաղ զորավարժություններին՝ կոչ են անում արտաքին գործերի նախարարությանը նախազգուշացում տալ Կովկասի գործող կառավարություններին:
Նշենք, որ այսօր աշխատանքային այցով Իրանում է գտնվում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում՝ Իրանի զորքերի տեղաշարժից հետո
- Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցն Իրան
- Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան
- Իրանի բանակի գեներալ․ Իրանը չի հանդուրժի փոփոխություններն իր հյուսիսային սահմաններում
- Ձեզ քարտ բլանշ չենք տվել․ իրանական կայքը Էրդողանին և Ալիևին
- Գեներալ Հեյդարի. Իրանի բանակի ռազմացամաքային ուժերը պատրաստ են դիմակայել սպառնալիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան