Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1678 աճյուն
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը և հայտնում․
«2021 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 515 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել են ինչպես զանգերի՝ այնպես էլ պատահարների թիվը:
Ջերմաստիճանի նվազմամբ պայմանավորված անցած շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է հրդեհի 11 դեպք, որից 10-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, մեկ դեպք գրանցվել է Ստեփանակերտում՝բնակելի շինության ծխնելույզում:
Զենք զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման նպատակով սակրավորական խմբերն անցած շաբաթ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել հանրապետության բոլոր շրջաններում: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է կասետային 3 հրթիռ: Սեպտեմբեր ամսվա ընթացքում մաքրվել է 4 հա տարածք:
Անացած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 13, կենցաղային բնույթի՝ 15 պատահար: Փրկարարները կատարել են վերելակի 1, դռան՝ 2 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխում և ջրամատակարարում:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից շարունակվում են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ:
Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1678 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան