Թբիլիսիում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ զորավարժությունները
Թբիլիսիում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունները: Լուրը հաղորդում է «Գազետա ռու»-ն:
Նշվում է, որ «Eternity-2021» համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային վարժանքները մեկնարկել են Թբիլիսիում:
Նշվում է, որ տեսական և գործնական մասերից բաղկացած զորավարժությունների ընթացքում երեք երկրների զինվորականները և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման խնդիրները:
Միջոցառումը կտևի մինչև 2021 թվականի հոկտեմբերի 8-ը: