
Մկրտություն՝ Աղավնոյի Սբ.Նահատակաց եկեղեցում
Հոկտեմբերի 3-ին, նախաձեռնությամբ Աղավնո համայնքի ղեկավար, Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ զավակ Անդրանիկ Չաուշյանի, ձեռամբ և գլխավորությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և մասնակցությամբ Արցախի թեմի արժանապատիվ քահանաների և բարեշնորհ սարգավակների Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի Նահատակաց Սուրբ Եկեղեցում տեղի է ունեցել մկրտության արարողություն:
ՀԱԵ Արցախի թեմից հայտնում են, որ համայնքի 60 անդամ՝ ծեր ու երեխա, այր ու կին, կոչվեցին լինելու Քրիստոսի ժառանգակիցներ և Հայ եկեղեցու զավակներ՝ կնքահայրությամբ համայնքի ղեկավար Անդրանիկ Չաուշյանի և մի շարք այլ անձանց:
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմից հետո Աղավնոյում երեք երեխա է ծնվել
- Գյուղապետ. «Աչքիս դառնում ենք Աղավնոյի պետություն»
- Աղավնոյի բնակիչ. Կարծես անում են ամեն ինչ, որ մենք լքենք մեր տունը
- Քաշաթաղի ղեկավար. Բերձորում, Աղավնոյում, Ներքին Սուսում բնակչությունը մնում է