Հայաստանի նախորդ և ոչ մի նախագահի անուն հերթական համաշխարհային կոռուպցիոն սկանդալում չկա. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Հետաքրքիր է, չէ՞։
Այսօր պայթեց «Պանդոռայի թղթեր» անունը ստացած միջազգային սկանդալը, որը բացահայտեց մի շարք ղեկավարների կոռուպցիոն և խիստ կասկածելի գործարքները։
Դե, դոսյեի մշտական և ամենաագահ «աստղերից» մեկը կրկին Իլհամ Ալիևն է։ Բայց նա միայնակ չէր։ Էլ Զելենսկի, էլ Թոնի Բլեռ, էլ Չեխիայի նախագահ ու էլի մի քանի տասնյակ «մեծամեծեր»։
Հայաստանի նախորդ և ոչ մի նախագահի անուն, կրկնում եմ, և ոչ մեկինը, հերթական համաշխարհային կոռուպցիոն սկանդալում չկա։
Հայաստանում ոչ մի նախորդ իշխանություն, բնավ, սուրբ և կատարյալ չէր։
Բայց ոչ մեկ թալանչի չի եղել։
Ուստի, ինչու միջազգային մակարդակի իրական թալանչի Ալիևը հաղթեց «ժողովրդավար» Նիկոլին հարցի պատասխանը ոչ թե նախորդ 28, այլ վերջին 3 տարիների մեջ է»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան