Գարիկ Սարգսյանը պարտվեց դատական երեք ատյաններում
ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը, որ կարիերան սկսեց Արարատի մարզի Նոր Կյանքի գյուղապետ ընտրվելով ու այժմ զբաղեցնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե ղեկավարի պաշտոնը, դատական երեք ատյաններում պարտվել է իր դեմ հայց ներկայացրած համագյուղացի, Նոր Կյանքի մանկապարտեզի նախկին տնօրեն Քնարիկ Ամիրյանին։
Հիշեցնենք, որ Քնարիկ Ամիրյանը 2017-ի մարտին հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Կյանք համայնքի ղեկավար Գ.Սարգսյանի՝ աշխատանքից ազատման թիվ 7 կարգադրությունը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար հասանելիք աշխատավարձը բռնագանձել:
Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Ք. Ամիրյանի հայցը, ինչից հետո Գարիկ Սարգսյանը վերաքննիչում բողոքրակել էր դատական ակտը։ Վերաքննիչն անփոփոխ էր թողել որոշումը, ինչից հետո արդեն արարատի մարզպետ դարձած Գարիկ Սարգսյանը դիմել էր Վճռաբեկ դատարան, սակայն վճռաբեկ վարույթ ընդունելը մերժել էին։
«Մենք փայլուն կերպով երեք ատյաններով էլ անցել ենք։ Վճռաբեկ դատարնը քննեց-քննեց բողոքը, և բնականաբար անփոփոխ թողեց ստորադաս դատարանների որոշումը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ամիրյանի փաստաբան Ելենա Կասպարովան։
Ի դեպ, սա Գարիկ Սարգսյանի դեմ ներկայացված միակ հայցը չէ։
Այս պահին Արարատի մարզի Մխչյան համայնքի ամբուլատորիայի տնօրենը դատարանում վիճարկում է նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշումը։ Արամ Մնացականյանն էլ պահանջում է Արարատի մարզպետի 17.07.2020 թվականի թիվ 121 որոշումն անվավեր ճանաչել, նախկին աշխատանքում վերականգնել, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնել և հավելյալ աշխատաժամեր աշխատելու համար վարձատրությւոն ստանալ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա