Իտալիայում վեց մարդ է զոհվել մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով
Շաբաթ օրը Սան Դոնատո Միլանեզե քաղաքում կործանված մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 6 մարդ է զոհվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է շտապ օգնության ծառայության ներկայացուցիչը, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ըստ «RaiNews24» լրատվական հեռուստաալիքի տեղեկատվության, ինքնաթիռն ընկել է վերանորոգվող, չբնակեցված շենքի վրա։
Հրշեջ -փրկարարները անհապաղ ժամանել են դեպքի վայր՝ մարելու վթարի վայրում բռնկված հրդեհը: Հրդեհվել է նաև մի քանի մեքենա, որոնք կայանված են եղել այդ շենքի դիմաց:
Միլանից Սարդինիա թռչող ինքնաթիռում, եղել են օդաչուն և հինգ ուղևորներ։
Հարակից հրապարակումներ`
- «Հաղթանակ» ինքնաթիռը Աստրախանի օդանավակայանում բախվել է բենզալցակայանի սարքին
- Գերմանիայի հավաքականի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա