Այսօր կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն էր
Հոկտեմբերի 4-ը որպես կենդանիների պաշտպանության օր հռչակվել է 1931 թ. Ֆլորենցիայում, բնության պահպանության շարժման կողմնակիցների կողմից կազմակերպված միջազգային համագումարի ժամանակ:
Աշխարհի բազմաթիվ երկրների՝ կենդանապաշտպան կառույցներն ամեն տարի այս օրն իրականացնում են տարաբնույթ զանգվածային միջոցառումներ և ակցիաներ:
Կենդանիների իրավունքների պաշտպանության բարձրաձայնումը նպատակ ունի բարձրացնել հասարակության գիտակցությունը շրջակա միջավայրի պահպանության և կենդանիների պաշտպանության հարցում:
Այս առիթով «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը հրապարակել տեսանյութ, որում տեսանելի են հայկական լեռնաշխարհում հանդիպող կենդանատեսակները։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում