Չինաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղ է տեղի ունեցել
Չինաստանի հյուսիս-արևելյան Լյաոնին նահանգի իշխանություններն ավելի քան 4,4 հազար տեղացի բնակիչների են տարհանել անվտանգ վայրեր չդադարող անձրևների և դրանց հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Անցյալ շաբաթվանից ամբողջ նահանգում չեն դադարում անձրևները և ամպրոպները, որոնք ուղեկցվում են ուժեղ քամիներով և որոշ շրջաններում նաև կարկուտով:
Նշվում է, որ երկուշաբթի ժամը 06.30-ի դրությամբ նահանգի 13 ոչ մեծ ջրամբարներում ջրի մակարդակը գերազանցել է կրիտիկական մակարդակը:
Բնակիչների մեծ մասը տարհանվել է Շենյան, Դալիան, Անշան, Բենսի և Լյաոյանգ քաղաքներ:
Զոհերի կամ վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ նախագահ Բայդենը արտակարգ իրավիճակ է հայտարարել ջրհեղեղից տուժած նահանգներում
- Անապայում ջրհեղեղի պատճառով տարհանվել է 458 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում