Քաղաքական 11:39 04/10/2021 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Արդյոք պատերազմն անխուսափելի՞ էր, թե՞ հրահրվել է

«Ծանր պարտությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Ցավոք, այդ մեկ տարվա ընթացքում որևէ հարցի տրամաբանված կամ ողջամիտ պատասխան մեր հանրությունն այդպես էլ չստացավ»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը, որը նվիրված է ղարաբաղյան երրորդ պատերազմի մեկնարկի տարելիցին, պարտության հետևանքով առաջացած իրավիճակին ու խնդիրներին։

Նրա խոսքով, այս  մեկ տարվա ընթացքում նոր հարցեր են առաջացել, որոնց պատասխանները կրկին չկան։

«Ամենից կարևոր հարցն այն է՝ արդյոք պատերազմն անխուսափելի՞ էր, թե՞ այն հրահրվել է միտումնավոր կամ  քաղաքական միամտությամբ։ Յուրաքանչյուր պետություն մինչև պատերազմ սկսելու որոշում կայացնելը պետք է անի ու անում են բավականին խոր վերլուծություն, համադրում են իրենց երկրի զինված ուժերը մյուս երկրի զինված ուժերի, դրա համալրված լինելու հետ, գնահատում են տվյալ երկրի ներքաղաքական իրավիճակը՝ արդյո՞ք ունակ են այդ երկրում կոնսոլիդացնել հասարակությանը, փորձում են հասկանալ, հակառակորդ  երկրի կառավարության ունակությունները, փորձում են հասկանալ, թե ինչպես կպահեն իրենց հակառակոդի դաշնակիցները և այլ ռազմաքաղաքական միավորումները, որոնց կազմում է գտնվում իրենց հակառակորդը։

Սա դասական վերլուծություն է, առանց դրա նման կարգի որոշումներ չեն կայացվում։ Երբ այս փաստերի մասով իրենց համար բարենպաստ համընկնումներ են, որոշում է կայացվում պատերազմ սկսել։ Սա պետական կառավարման այբուբեն է»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանն այս առումով հիշեցրեց, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում արել են ամեն ինչ, որ բոլոր այդ հանգամանքները համընկնեն ու Ադրբեջանն իրավիճակը գնահատի բարենպաստ՝ պատերազմի միջոցով Ղարաբաղի հարցը լուծելու համար։

«Սա փաստ է։ Փակուղի ենք մտցրել բանակցություններն իրարամերժ հայտարարություններով՝ երեք տարում երեք տարբեր հայտարարություններ ենք որդեգրել, առաջացրել ենք Մինսկի խմբի անվստահությունը Հայաստանի նկատմամբ, ձևավորվել է կարծիք, որ շուստրիության միջոցով փորձում ենք խուսափել առարկայական բանակցային գործընթացից, վարկաբեկել ենք բանակը տարբեր քրեական գործերով, բաժանել ենք հասարակությունը սևերի ու սպիտակների, ցույց ենք տվել, որ կառավարման տեսակետից քաոտիկ իշխանություն է գործում Հայաստանում, իսկ պատերազմի ժամանակ նման կառավարման ոճն ուղղակի մահացու է երկրի համար, փչացրել ենք հարաբերությունները Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հետ, հասկանալի էր, որ որպես միավոր այդ ամենին մասնակցություն չի ունենա»,- թվարկեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանը շատ ուշադիր հետևում էր այս ամենին, իրենք գնահատեցին, որ ավելի բարենպաստ պայմաններ չեն ունենալու, ռիսկերը՝ կապված պատերազմի արդյունքների հետ իրենց համար նվազագույնն են։

«Հենց այդ սխալների պատճառով հայտնվեցինք մեկուսացման մեջ, ոչ մի երկիր չդատապարտեց Ադրբեջանին պատերազմ սկսելու համար, տպավորություն էր, որ մենք ԱԳ նախարարություն ընդհանրապես չունեինք, թեպետ մենք ունեինք ու շարունակում էինք ունենալ փորձառու դիվանագետներ, բայց որպես կառույց գոյություն չուներ։ Արվել է ամեն ինչ Թուրքիային ներգրավելու համար։ Այն թեզը, որ հնչեցվել էր պաշտպանության նախարարի կողմից՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» Ադրբեջանի համար այլընտրանք չէր թողնում, ռիսկերը նվազեցնելու համար ուղղակի Թուրքիայի գիրկն ընկնելն էր։ Սա ևս փաստ է։ Մեկ անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կրկնեմ, եթե Հայաստանի իշխանությունները լինեին թուրքական գործակալներ, ապա կանեին նույնը նույն հերթականությամվ իրենց նպատակին հասնելու համար»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ մինչ պատերազմի մեկնարկը գրեթե բոլոր փորձագետներն ահազանգում էին՝ պատերազմի վտանգը չափազանց մեծ է, նույնիսկ դեսպանատներն էին իրենց քաղաքացիներին զգուշացրել, որ Ղարաբաղ գնալը վտանգավոր է։

«Դժվար է ենթադրել, որ մեր կառավարությունն այդ մասին չգիտեր։ Իսկ եթե գիտեր, ապա հարց է առաջանում, ինչո՞ւ պատերազմի հենց առաջին երկու-երեք օրվա ընթացքում մենք կրել ենք ահռելի կորուստներ և ռազմական տեխնիկայի, ՀՕՊ համակարգերի, հրետանու մեր հնարավորությունների առումով։ Բացատրություն այստեղ ուղղակի չկա»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Ուղիղ հեռարձակումը՝ News.am-ի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}