Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 867 նոր դեպք, որից 30-ը մահվան ելքով
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 867-ով, որից 30-ը մահվան ելքով։ Այս մասին տեղեկանում ենք «stopcov.ge» կայքից։
Ըստ աղբյուրի՝ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել Է 1877 մարդ, իսկ համավարակի սկզբից ի վեր վարակը հաղթահարել է 591 668 հիվանդ, մահացել է 9068-ը:
Մեկ օրում արվել է 16 66 թեստ, այդ թվում 9770-ը՝ հակագենի և 6296-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 5,4 տոկոս, վերջին 14 օրում՝ 5,42 տոկոս, վերջին յոթ օրում՝ 4,94 տոկոս: