Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կրկին միասին ժամանակ են անցկացրել
Քայնե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը շարունակում են մտերիմ հարաբերություններ պահպանել, ավելին, նրանց վերջերս նկատել են ռեստորանում միասին ճաշելուց: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Page Six-ին։
Ըստ թերթի, զույգը ռեստորանից դուրս է եկել ուշ երեկոյան՝ ընկերների հետ հանդիպումից հետո: Նշվում է՝ Քիմը նստել է մեքենան, որը վարել է Ուեսթը, իսկ նրանց ընկերները տեղավորվել են մեքենայի հետևի նստարանին:
Փետրվարին Քիմ Քարդաշյանը Քայնե Ուեսթից ամուսնալուծության հայց է ներկայացրել, սակայն Քայնեն լուրեր է տարածել, որ նրանք կրկին միասին կլինեն։ Ամռանը Քայնեն թողարկել է «Come To Life» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի պրեմիերային ներկա է եղել նաև Քիմ Քարդաշյանը հարսանյաց զգեստով։
Երաժիշտը նաև օգնել է Քարդաշյանին վերափոխել իր KKW Beauty բրենդը, իսկ ավելի ուշ գնել է շքեղ առանձնատուն նախկին կնոջ տան մոտ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին