Ինչո՞ւ են զինծառայողներն այրվածքներ ստացել. ՊՆ-ն չի խոսում
Երրորդ օրն է՝ Պաշտպանության նախարարությունը լռում է Վարդենիսում այրվածքներ ստացած զինծառայողների մասին։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ Վարդենիսում հրդեհ է բռնկվել դիրքերում գտնվող տնակում, ինչի հետևանքով 4 զինծառայող ստացել է այրվածք։ Նրանք տեղափոխվել են Երևան:
«Փաստինֆո»-ն չորս զինծառայողների առողջական վիճակի մասին տեղեկություններ է փորձել ստանալ պաշտպանության գերատեսչությունից։
«Պաշտպանության նախարարությունը ոչ հերքում է, ոչ էլ տեղեկատվություն տրամադրում զինվորների առողջական վիճակի մասին։ Երրորդ օրն է ՀՀ ՊՆ-ն խուսափում է որեւէ մեկնաբանություն տալ»,-գրում է աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան