05.10.2021. Կորոնավիրուսի 891 նոր դեպք է գրանցվել, մահացել է 24 հիվանդ
Հայաստանում հոկտեմբերի 4-ին կատարվել է 6904 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում առողջացել է 534 հիվանդ, գրանցվել է մահվան 24 դեպք:
Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 266 208 դեպք, որոնցից 245 376-ն` առողջացած, 5419-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1220 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6639 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 193 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 761 967 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 04.10.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 627 դեպք, մահացել է 25 մարդ
- 03.10.2021. Կորոնավիրուսի 907 նոր դեպք է գրանցվել, մահացել է 20 հիվանդ
- 02.10.2021. Կորոնավիրուսի 1152 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 հիվանդ
- 01.10.2021. Կորոնավիրուսի 934 նոր դեպք է գրանցվել, մահացել է 22 հիվանդ