Խաղաղության դարաշրջանը գերիներո՞վ եք դիմավորելու. Արեգնազ Մանուկյան
«Մեկ տարի առաջ այս օրերին մեզ էն գլխից պատրաստեցին պարտության՝ հայտարարելով, թե «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարելու»,- ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյան և հավելեց, որ դրանից հետո մեղավորը հպարտացավ այդ պարտությամբ, այնուհետև հայտարարեց՝ երբեմն հաղթել կարելի է նաև պարտվելով:
Նկատելով, որ պատերազմը և պարտությունը կարող էին չլինել՝ պատգամավորն ասաց, որ այդ դեպքում կարող էր Արցախի պետականությունը պահպանված լինել և հնարավոր լիներ Գորիս-Կապան ճանապարհով երթևեկել՝ չվախենալով մոլորվելուց և ադրբեջանցիների ձեռքն ընկնելուց:
«Շուշին ու Հադրութը կարող էին մերը լինել, եթե կանոնավոր բանակը չվերածվեր ցաք ու ցրիվ ջոկատների, եթե կասկածելի և քրեական հոդվածներով նախատեսված որոշումներ չընդունվեին»,- նկատեց պատգամավորը:
Ըստ նրա՝ Ալիևն այդքան չէր լկտիանա, եթե Հայաստանը չներկայանար պարտության դեմքով:
Պատգամավորը նկատեց, որ Էրդողանը նախկինում ինքն էր դիմում ՀՀ իշխանություններին, իսկ հիմա մենք ենք միջնորդի միջոցով դիմում էրդողանին և մերժում ստանում:
««Դու մենակ չէս» կոչով իշխանության եկածները թուրքական բայրաքթարների տակ թողեցին հայ զինվորներին ու հայրենքի կարևոր մասը»,- նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ իշխանություններն ասում էին՝ եթե պատերազմը շուտ կանգնեցվեր՝ Նիկոլին դավաճան կասեին, իսկ գերիներին առաջարկում էին մեկ-երկու ամիս սպասել, բայց հետո պարզվեց, որ իշխանությունները նկատի ունեին հանուն իրենց իշխանության սպասելն և ամիսներ անց էլ այդ գերիները չկան:
«Խաղաղության դարաշրջանը գերիներո՞վ եք դիմավորելու»,- իշխող ուժին հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:
Նկատելով, որ հանրապետությունում աղետալի իրավիճակ է՝ Արեգնազ Մանուկյանը հայտարարեց. «Այս վիճակում տեսնում ենք, թե ինչպես են աղքատությունն իրենց գրպաններում արագ հաղթահարում երեկվա՝ այսպես կոչված հակակոռուպցիոնիստները, հունական կղզում թանկարժեք կյանք անցկացնողները, որոնք այդ ընթացքում կոկորդիլոսի արցունքներ են թափում գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ»:
Նրա խոսքով՝ այսպես շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը և Արցախը մնացել են պարտության կուսակցության տակ և նոր՝ ազգային իշխանություն չի ձևավորվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին