Պարոն Տերտերյան, բա կպատկերացնեի՞ք այն ժամանակ, որ նման բան կարող է մեր երկրում լինել. Գեղամ Մանուկյան
«Պարոն Տերտերյան, հիմա տեսնում եք՝ հայրենազրկումը, հողատվությունն ու դավաճանությունը ոնց են արդարացնում ձեր ներկայացրած օրենքի նախագծով: Բա կպատկերացնեի՞ք այն ժամանակ, որ նման բան կարող է մեր երկրում լինել»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ խոսքն ուղղելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին:
Հիշեցնենք, որ փոխնախարարն ավելի վաղ ասել էր. «1996 թվականից այս ոլորտում ակտիվ աշխատել եմ, չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքով»: Խոսքը ՀՀ պետական սահմանների մասին է:
Գեղամ Մանուկյանի գնահատմամբ, այսօր ԱԺ-ում մի կարևոր արձանագրում կատարվեց. «Անցնող մեկ տարին, հողատվության ընթացքը, Սյունիքում նույնիսկ հակառակ կապիտուլյացիոն հայտարարությանը՝ մեր զորքերը հետ քաշվեցին մեկ տասնյակից ավելի կիլոմետր, թշնամուն հանձվեց հայկական բնականավայրեր, բազմաթիվ սյունեցի մեր հայրենակիցներ Հայաստանի Հանրապետության անունից տրված սեփականության վկայականով սեփականությունը դավաճանաբար տվեցին ադրբեջանցուն: Այդ ամենն իշխանությունը ու վարչապետի պաշտոնը զբաղեցնողն արդարացնում էին 2010 թվականի Վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Այսօր Վաչե Տերտերյանն այստեղ ասաց՝ այդ օրենքով չէր կարելի դա անել»:
Նա նշեց, որ իր հիշելով 2010 թվականին ԱԺ-ում հենց Վաչե Տերտերյանն է ներկայացրել Վարչատարածքային բաժանման մասին այդ օրենքի փոփոխությունը:
Հարակից հրապարակումներ`
- Հուսով եմ` քաղաքական հետևանքներ չեն լինի Վաչե Տերտերյանի բարեխիղճ պատասխանի համար. Արամ Վարդևանյան
- Չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է՝ սահմանները որոշվում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքով. Վ.Տերտերյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին