Կառավարությունը ԱԺ առաջին նիստին բերում է մի նախագիծ, որով գրեթե ոչինչ չի փոխվում. Թադևոս Ավետիսյան
«Եթե մարդիկ ակնկալիքներ և սպասելիքներ ունեն այս փորձից, ապա ինչու չտրամադրել այն», - «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի հրատապությունը հիմնավորելիս ԱԺ-ում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ նախագծով նախատեսվում է հանրային ծառայողներին հնարավորություն տալ սոցփաթեթի գումարներով մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու միջոցով առողջ ապրելակերպ ձևավորել և ֆիզիկապես կոփվել, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկեր մարել:
Ռուբեն Սարգսյանը պնդեց, որ սոցփաթեթի առաջնային նպատակը պետական համակարգից արտահոսքը նվազեցնելու և պետական համակարգում աշխատելու գրավչության բարձրացման ուղղությամբ քայլ կատարելն է:
Նրա խոսքով՝ օրենքի փոփոխությունը չի հանգեցնելու որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի սոցփաթեթի շահառու դարձնելուն և պարզաբանեց, որ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ պատգամավորները, նախարաները և փոխնախարարները սոցփաթեթի շահառուներ չեն կարող լինել:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հարց բարձրացրեց, թե ինչու է այդ հարցը 24 ժամյա ռեժիմով հրատապ քննարկվում, երբ Հայաստանում կան բազմաթիվ չլուծված սոցիալական խնդիրներ:
«ԱԺ առաջին նիստում պետք է բովանդակային հարց քննարկվեր, բայց կառավարությունը բերում է մի նախագիծ, որով գրեթե ոչինչ չի փոխվում՝ բաց թողնելով այն բազմաթիվ սոցիալական հրատապության խնդիրների օր առաջ լուծումը»,- նկատեց պատգամավորը::
Հարակից հրապարակումներ`
- Մեր իշխանությունների օրոք Սուրբ Ղազանչեցոցը՝ Ղազանչի չէր, Շուշին՝ Շուշա չէր. Հակ Մամիջանյան
- Պարոն Տերտերյան, բա կպատկերացնեի՞ք այն ժամանակ, որ նման բան կարող է մեր երկրում լինել. Գեղամ Մանուկյան
- Հուսով եմ` քաղաքական հետևանքներ չեն լինի Վաչե Տերտերյանի բարեխիղճ պատասխանի համար. Արամ Վարդևանյան
- Ինչ կատարվում է Սյունիքում, տարածաշրջանում, ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան