Եկամտահարկի վերադարձի սահմանափակման նախագծի սոցիալական բաղադրիչը թույլ է. Թադևոս Ավետիսյան
«Փոփոխության նպատակը բնակարան, կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու համար ներգրավված հիպոտեկային վարկի սպասարկման տոկոսներից եկամտահարկի հետ վերադարձնելու համակարգի վերանայումն է»,- ԱԺ-ում հայտարարեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նա հայտնեց, որ Երևանի բնակարանների համար եկամտահարկի վերադարձի մեխնիզմի աստիճանական վերադարձմամբ կառավարությունը ցանկանում է հավասարաչափ զարգացում ապահովել կառուցապատման առումով և համակարգին հաղորդել լրացուցիչ սոցիալական նշանակություն:
Պողոսյանը տեղեկացրեց, որ սահմանափակումները չեն տարածվի արդեն իսկ գործող վարկերի վրա։
Օրենսգրքի նախագծով նախատեսվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո դադարեցնել Երևանի առաջին գոտում բնակարան ձեռք բերելու համար հիպոտեկային վարկի եկամտային հարկի փոխհատուցումը, 2023 թվականի հունվարի 1-ից՝ երկրորդ գոտում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ երրորդ գոտում, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից՝ նաև ողջ Երևանի տարածքում գնվող բանկարանների համար:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն իր ելույթում նկատեց, որ Երևանում այդ սահմանափակում իրականացնելը նախընտրելի չէ պոտենցիալ շահառուների համար, որոնք մտադիր էին և կարող էին դրանով բնակարան ձեռք բերել:
Անդրադառնալով նախագծի սոցիալական բնույթի մասին կառավարության ներկայացուցչի պնդմանը՝ նա ասաց, որ Երևանում կարելի է ավելի շուտ սոցիալական բնակարան գնել, քան նրա սահմաններից դուրս, քանի որ այն կախված է, ոչ թե տեղանքից այլ բնակարանի գնից:
«Եթե ուզում եք, որ նախագիծն ունենա սոցիալական բաղադրիչ, ապա ծրագիրը պետք է կապվի դրանից օգտվող ընտանիքների երեխաների թվի, սահմանամերձ գոտիների և անձի սոցիալական կարգավիճակի հետ, ինչը չկա օրինագծում»,- հայտնեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Կարելի է շատ երկար խոսել, թե ինչպես են սրանք կզած դիվանագիտություն տանում. Հայկ Մամիջանյան
- Հուսով եմ` քաղաքական հետևանքներ չեն լինի Վաչե Տերտերյանի բարեխիղճ պատասխանի համար. Արամ Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան