Լուսինե Սահակյանը՝ Դանիբեկյանին. Ես հարգում եմ իմ մասնագիտությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևից դիմում է ստացել, ըստ որի այսօր նիստին մասնակցել չի կարող։
Փաստաբանը նաև տեղեկացրել էր, որ երեքշաբթի օրերը լինում են այլ նիստերի, խնդրել էր քննարկել տվյալ գործով նիստերի անցկացման օրերը։
Դանիբեկյանը հայտարարեց, որ հարցը կքննարկեն պաշտպան Կոչուբաևի մասնակցությամբ նիստին։
Հիշեցնենք, որ դատարանը քննում է ԵԴ/0253/01/19 գործը, որն առավել հայտնի է որպես Սիլվա Համբարձումյանի կաշառքի գործ անունով։
Դատավոր Դանիբեկյանը ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբկցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանից հետաքրքրվեց՝ ստացե՞լ է գործի նյութերը։
Լուսինե Սահակյանն ի պատասխան արձագանքեց, դատարանին տվել էր էլեկտրոնային փոստը՝ նյութերը փոխանցելու համար, սակայն այն ստացել է փոստով միայն հոկտեմբերի 1-ին։
«Ստացվում է, որ 82 հատորին ես պետք է ծանոթանայի երկու աշխատանքային օրվա ընթացքում, բնականաբար, ես նման տաղանդների չեմ տիրապետում»,- նկատեց փաստաբանը։
Ի պատասխան դատավոր Դանիբեկյանն ասաց, որ գործի նյութերն ուղարկվել են նաև Լուսինե Սահակյանի էլեկտրոնային փոստին, սեպտեմբերի 28-ին, հետևաբար պաշտպանը հնարավորություն ուներ ծանոթանալ դրանց։
«Իմ էլեկտրոնային փոստին որևէ քրեական գործ չի ուղարկվել»,-ասաց Սահակյանը, սակայն Դանիբեկյանը պնդեց հակառակը, ասաց՝ առկա է քաղվածք։
Բացի այդ դատավորը նշեց, որ 82 հատորին ծանոթանալ պետք չէ, քանի որ դատարանը նշել է, թե գործի որ մասով է ընթանում քննությունը, իսկ Լուսինե Սահակյանն էլ հայտարարել է, որ միայն այդ մասով է ներգրավվել գործին։
«Մեկ շաբաթ ժամանակը բավարար էր գործի այդ մասին ծանոթանալու համար»,-ասաց նա։
«Հարգելի դատարան, ես իրավաբան եմ՝ փաստաբան, հարգում եմ իմ մասնագիտությունը։ Ինձ տրամադրվել է 82 հատոր գործ, որին ծանոթանալուց հետո կարող եմ ասել, թե որ մասն է քննվող գործին վերաբերելի, որ մասը՝ ոչ»,- ասաց Գևորգյանի պաշտպան Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լուսինե Սահակյանը՝ Դանիբեկյանին. Իրականացրեք արդարադատություն
- Սիլվա Համբարձումյանի գործով Լուսինե Սահակյանը ներգրավվեց որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան
- Էրիկ Ալեքսանյանը հեռացավ Դանիբեկյանի վարույթից. «Ձեր էմոցիաներն այլևս չեք կարողանում զսպել իմ դեպքում»
- Էրիկ Ալեքսանյանը դատավոր Դանիբեկյանին. Ձեր յուրաքանչյուր ոչ իրավաչափ գործողության Դուք ստանալու եք շատ պատշաճ պատասխան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին