Նեպալում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց
Նեպալի «Shree Airlines» ավիաընկերության ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց` Կատմանդու օդանավակայանում թռիչքին պատրաստվելիս։
Ոչ ոք չի տուժել։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՏԻ» գործակալությունը, վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին։
«Նեպալգանջ ուղևորվող ինքնաթիռը շեղվել է թռիչքուղուց, երբ պատրաստվում էր թռչել այս առավոտյան»,-«Khabarhub» պարբերականին ասել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Բաբու Տիվարին:
Նրա խոսքով՝ օդանավի քարշակման ժամանակ նրա անիվներից մեկը խրվել է թռիչքուղու սահմաններից դուրս խոտերի մեջ։ Միջադեպը չի ազդել այլ չվերթների գրաֆիկի վրա, նշել է օդանավակայանի ներկայացուցիչը:
Միջադեպի պահին օդանավում եղել է 80 մարդ, այդ թվում՝ անձնակազմը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում