Խաղաղության թեզի ներքո Հայաստանը հայտնվելու է խաղաղության խաբկանքի մեջ. Սեյրան Օհանյան
«ՀՀ իշխանությունները պետք է հասկանային, որ հատկապես Սյունիքի հատվածում նոյեմբերի 9-ից հետո մենք պետք է հետ չքաշվեինք մեր կանգնած դիրքերից»,- լրագրողների հետ ԱԺ-ում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և հավելեց, որ այն Հայաստանին պետք էր գալու հետագայում սահմանազատման և սահմանագծման բանակցությունների ժամանակ:
Օհանյանը հայտարարեց՝ չի պատկերացնում, թե այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը ինչ պետք է խոսի Ալիևի հետ:
«Խաղաղության թեզի ներքո Հայաստանը հայտնվելու է Ադրբեջանի ներկայացրած խաղաղության խաբկանքի մեջ»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը և հավելեց. «Մենք չունենք իրավապայմանագրային հենք, բարենպաստ ռազմաքաղաքական իրավիճակ և այն քարտեզները, որոնք հիմք կհանդիսանան մեր սահմանները ճշտելու համար»:
Նա պնդեց, որ բոլորն էլ կողմնակից են խաղաղությանը, բայց խաղաղության համար պայմաններ են պետք:
Օհանյանի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունների հռետորաբանությունն ուղղված է Հայաստանի ղեկավարության վրա ճնշումներ գործադրելուն։
«Այս առումով Հայաստանի ղեկավարությունը պետք է լուրջ աշխատանք տանի և՛ մեր անվտանգության համակարգի ձևավորման, և՛ միջազգային հարթակում խելացի բանակցություններ վարելու հարցերի շրջանակներում»,-ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Նա պնդեց, որ բանակցային գործընթացի ձախողման հետևանքով է հայկական կողմը հայտնվել պատերազմի ճիրաններում։
«Այս վերջին պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանություններն, իրականում, գտնվում են պարտադրանքի մեջ, իսկ մեզ պետք են մարդիկ, որոնք կարող են բանակցել և, որոնք թելադրանքի ներքո չեն գտնվում»,- հայտարարեց Օհանյանը և պնդեց, որ այդ առումով Հայաստանի իշխանությունները շատ վատ վիճակում են:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ում կվիճարկվի պատգամավորներին 250 հազարական դրամներ տալու և պարգևատրումների համակարգը. Վարդևանյան
- Կարելի է շատ երկար խոսել, թե ինչպես են սրանք կզած դիվանագիտություն տանում. Հայկ Մամիջանյան
- «Մենք ենք տերը մեր երկրի» խոսքերն ասողները, այսօր ոչ երկրին են տեր կանգնում, ոչ էլ ժողովրդին. Աննա Գրիգորյան
- Ինչ կատարվում է Սյունիքում, տարածաշրջանում, ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան