Ալիևի դիրքերը թե միջազգային ասպարեզում և թե իր երկրի ներսում նկատելիորեն սասանվել են. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բռնապետը հաճախ էր խոսում իր «փայլուն» արտաքին քաղաքականության համատեքստում Իրանի հետ բարելավված հարաբերությունների մասին։
Վերջին մի քանի օրերի ընթացքում Թեհրան-Բաքու հարաբերություններում լարումը հասել է գրեթե պատմական բարձրակետին և շատ մոտ է անդառնալիության կետն անցնելուն։
Հետևաբար, կարելի է արձանագրել, որ «փայլուն» քաղաքականության բոլոր ձեռքբերումներն իրանական ուղղությամբ այս պահին առ ոչինչ են դարձել։
Եթե սրան գումարենք կոռուպցիոն բացահայտումների հետևանքով Բաքվի բռնապետին հասցված նոր միջազգային հարվածը, ապա առերևույթ հոխորտացող այս անձի դիրքերը թե՛ միջազգային ասպարեզում և թե՛ իր երկրի ներսում նկատելիորեն սասանվել են»։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի բռնապետի վրա իրանական նաև պաշտոնական մակարդակում քարոզչական ճնշումը մեծանում է. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան․ Չնայած Բաքվի բռնապետի հոխորտանքներին՝ Ադրբեջանը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան