Վրաստանի և ՆԱՏՕ-ի նավերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում
Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության նավերը և ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խումբը (SNMCMG2) համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում: Այս մասին երեքշաբթի հայտնել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Դա օգնում է Վրաստանի առափնյա պահպանությանը ավելի լավ ծանոթանալ ՆԱՏՕ-ի դոկտրիններին, հայեցակարգերին, ընթացակարգերին և ձեռք բերել ծովային գործողություններում լավագույն փորձ»,-մամուլի ծառայությունը մեջբերել է ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խմբի շտաբի պետ Ալեսիո Դի Ստեֆանոյի խոսքը:
Զորավարժությունների նպատակն էր բարձրացնել Վրաստանի և ՆԱՏՕ-ի ծովային ուժերի համատեղելիությունը և ուժեղացնել Հանրապետության պաշտպանունակությունը: ՆԱՏՕ-ի նավերի այցերը վրացական նավահանգիստներ կանոնավոր բնույթ են կրում և ծառայում են Սև ծովի անվտանգության ուժեղացմանը, հավելել են մամուլի ծառայությունում:
ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խումբը (SNMCMG2) հինգ նավերի կազմում Վրաստանում է գտնվում սեպտեմբերի 28-ից: Դրա կազմում ընդգրկված են Իսպանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի նավերը։ Սա ՆԱՏՕ-ի նավերի արդեն չորրորդ այցն է ընթացիկ տարում։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ զորավարժությունները
- Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում՝ Իրանի զորքերի տեղաշարժից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա