AIBA․ 2021թ. աշխարհի կանանց առաջնությունը տեղի կունենա Ստամբուլում
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA) հայտարարել է, որ 2021թ. աշխարհի կանանց առաջնությունը տեղի կունենա Ստամբուլում՝ դեկտեմբերին։
Ինչպես փոխանցում է ՀԱՕԿ-ը, տղամարդկանց առաջնության օրինակով, կանանց մրցանակակիրներին նույնպես, կհանձնվեն դրամական պարգևներ: Մրցանակային հիմնադրամը կազմում է 2,6 միլիոն դոլար: 100 հազարը կտրվի հաղթողին, 50 հազարը՝ արծաթե և 25 հազարը՝ բրոնզե մեդալակիրներին:
Աշխարհի առաջնությանը զուգահեռ մրցավայրում կկայանա AIBA-ի արտահերթ համագումարը, որի շրջանակներում կազմակերպությունն ակնկալում է ընդունել մի շարք որոշումներ: