
Champions Chess Tour․ Լևոն Արոնյանը հաղթել է Մամեդյարովին
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երրորդ տեղն է զբաղեցրել Meltwater Champions Chess Tour Finals արագ շախմատի առցանց մրցաշարում:
Արոնյանը վերջին տուրում 2,5-0,5 հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ: Այս հաղթանակի շնորիվ Լևոն Արոնյանը վաստակել է 24 միավոր և զբաղեցրել 3-րդ տեղը:
Արագ շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարի նախավերջին տուրում Արոնյանը հաղթանակ էր տարել նաև աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ:
Հաղթողի կոչմանն արժանացել է Մագնուս Կարլսենը: