Ցուկերբերգը Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի խափանումների պատճառով միլիարդավոր դոլարներ է կորցրել
Ֆեյսբուք ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը կորցրել է 6.6 միլիարդ դոլար Facebook և Instagram սոցիալական ցանցերի, ինչպես նաև WhatsApp մեսենջերի աշխատանքի խափանումների պատճառով: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է Forbes- ը:
Միլիարդատերը նաև իր ծառայությունների խափանումից հետո մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակի վեցերորդ հորիզոնականն է իջել։ Ըստ NASDAQ ֆոնդային բորսայի, Facebook- ի բաժնետոմսերը հոկտեմբերի 4-ին Երևանի ժամանակով 23։00-ի դրությամբ նվազել են գրեթե 20 դոլարով (5.63 տոկոս):
Երեկ երեկոյան աշխարհի հազարավոր օգտվողներ բողոքում էին WhatsApp մեսենջերի, ինչպես նաև Facebook և Instagram սոցիալական ցանցերի աշխատանքի խափանումներից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան