Facebook- ը հայտարարել է, որ կայքի խափանումը չի հանգեցրել օգտատերերի տվյալների բացահայտման
Facebook ընկերությունը, մեկնաբանելով, սոցցանցի, ինչպես նաև Instagram և WhatsApp հավելվածների աշխատանքում տեղի ունեցած խափանումը, հայտարարել է, որ դա չի հանգեցրել օգտատերերի տվյալների արտահոսքի: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Մենք ապացույց չունենք, որ օգտատերերի տվյալները վտանգվել են խափանման հետևանքով»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին զանգվածային խափանում էր տեղի ունեցել վերոնշյալ սոցցանցերի աշխատանքում, որն ավելի քան 7 ժամ էր տևել:
Հարակից հրապարակումներ`
- Ֆեյսբուքի 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալների արտահոսք է եղել
- Ցուկերբերգը Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի խափանումների պատճառով միլիարդավոր դոլարներ է կորցրել
- Որտեղ գրել, երբ ֆեյսբուքը չկա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան