Հուսով եմ` քաղաքական հետևանքներ չեն լինի Վաչե Տերտերյանի բարեխիղճ պատասխանի համար. Արամ Վարդևանյան
«Պարոն Տերտերյանը գտնվեց իր մասնագիտական գործունեության բարեխղճության մակարդակում և ասաց մի պարզ ճշմարտություն, որի համար, հուսով եմ, քաղաքական հետևանքներ չեն լինի նրա համար»,-ԱԺ-ում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ ելույթ ունենալով «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2024 թ. հետաձգել այդ օրենքի ամբողջական կիրառումը, որպեսզի համայնքներին տրվող դոտացիան չպակասի, ինչը կլինի, եթե մինչև համայնքների խոշորացման գործընթացի ավարտն այն ամբողջոթյամբ կիրառվի:
Մինչ այդ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, արձագանքելով Արծվիկ Մինասյանի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով ՀՀ-ի պետական սահմանները հիմնավորելու մասին պարբերական հայտարարություններին, ասել էր․ «Ես չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ ՀՀ սահմանները որոշվում են վարչատարածքային բաժանման մասին օրենքով, ոչ ոք նման բան չի ասել, համենայն դեպս, իմ հիշողության մեջ նման բան չկա և՛ հին , և՛ նոր ժամանակաշրջաններում»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ Վաչե Տերտերյանին շնորհակալություն հայտնեց անկեղծ պատասխանի համար և նշեց, որ ինքն էլ չի հիշում աշխարհում որևէ պետություն, որն իր սահմանները գծի վարչատարածքային բաժանման մասին ներքին կիրառման օրենքի դրույթներով:
Իր ելույթում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ նույն «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ է քվեարկել նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ նույն օրենքում Գորիսի վարչատարածքային նկարագրում գրված է, որ որ այն սահմանակից է Արցախի Հանրապետությանը, ինչը նշանակում է, որ դեռ 2011 թվականին Հայաստանը ընդունել է Արցախի անկախությունը, որի մասին իշխանությունները չեն խոսում:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է՝ սահմանները որոշվում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքով. Վ.Տերտերյան
- «Մենք ենք տերը մեր երկրի» խոսքերն ասողները, այսօր ոչ երկրին են տեր կանգնում, ոչ էլ ժողովրդին. Աննա Գրիգորյան
- Ինչ կատարվում է Սյունիքում, տարածաշրջանում, ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան