Մակրոն․ Աֆղանցի կանանց համար ապագայի ապահովումը թալիբների ճանաչման պայմաններից մեկն է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «սարսափելի» է անվանել Աֆղանստանում կանանց վիճակը «Թալիբան» շարժման իշխանության գալուց հետո։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Իրավիճակն Աֆղանստանում կանանց համար այսօր սարսափելի է։ Այդ պատճառով նրանցից շատերը լքել են երկիրը։ Միջազգային հանրությունը նրանց օգնել է այնքան, որքան կարող էր։ Ֆրանսիան արել է առավելագույնը։ Շատ կանայք, որոնք վերջին տարիներին կարող էին մուտք գործել կրթություն, սպորտ, արվեստ, ականատես եղան, թե ինչպես են բոլոր պատուհաններն ու դռները փակվում», - «France Inter» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նա հավելել է, որ թալիբները պետք է ապագա ապահովեն աֆղանցի կանանց համար. դա շարժման ճանաչման պայմաններից մեկն է:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերին լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան