Ըստ ամերիկացի պրոֆեսորի, սոցիալական ցանցերի խափանումները համընկնում են բացահայտումների հետ
Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի խափանումների հետևանքները կլինեն նվազագույն, բայց դա համընկավ ընկերության ոչ էթիկական գործողությունների մասին տեղեկությունների տարածման հետ, ինչը հարցեր է առաջացնում: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Սելեպակը:
Վերջերս Facebook-ի նախկին մենեջեր Ֆրենսիս Հաուգենը ընկերությանը մեղադրում էր հանրության շահերի հաշվին շահույթ ավելացնելու ցանկության մեջ:
«Չեմ կարծում, որ խափանումներն անպայման կունենան երկարաժամկետ հետևանքներ, բայց ես կարծում եմ, որ մարդիկ պետք է հետաքրքրվեն, թե ինչու դրանք տեղի ունեցան հենց նոր հրապարակված պատմության ֆոնին: Պահը մի փոքր անհարիր էր Facebook-ի համար»,-ասել է Սելեպակը:
Պրոֆեսորի խոսքով՝ կառավարությանը ոչ այնքան մտահոգում է խափանումը, որքան մայիսին «Colonial Pipeline»-ի գործունեության դադարեցումը:
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ներողություն էր խնդրել վթարի համար և ասել, որ Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը և Messenger-ը կրկին սկսել են աշխատել:
Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը և ընկերությանը պատկանող մի շարք այլ ծրագրեր երկուշաբթի գրեթե յոթ ժամ անհասանելի էին օգտատերերի համար: Ըստ նախնական տվյալների, պատճառը ծրագրային ապահովման թարմացման սխալներն էին:
Հարակից հրապարակումներ`
- Ֆեյսբուքի 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալների արտահոսք է եղել
- Ցուկերբերգը Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի խափանումների պատճառով միլիարդավոր դոլարներ է կորցրել
- Որտեղ գրել, երբ ֆեյսբուքը չկա