Լրագրող Այշե Քարային մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում Թուրքիայում
Լրագրող Այշե Քարայի դեմ «Ժողովրդավար հասարակության կուսակցության» (ԺՀԿ-DTK) դատավարության շրջանակում քրեական գործ է հարուցվել: Ինչպես փոխանցում է ermenihaber-ը, նա մեղադրվում է ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ:
Լրագրողին սպառնում է 7 տարի 6 ամսից մինչև 15 տարվա ազատազրկում: Նշվում է, որ դատախազությունը պահանջել է նաև Քարայաին զրկել մի շարք իրավունքներից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դատական առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Դիարբեքիրի ծանր հանցագործությունների 5-րդ դատարանում:
Նշենք, որ լրագրողը կասկածվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության անդամ լինելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա