«Մենք ենք տերը մեր երկրի» խոսքերն ասողները, այսօր ոչ երկրին են տեր կանգնում, ոչ էլ ժողովրդին. Աննա Գրիգորյան
«Մենք այնպիսի իրավիճակում ենք, որ նման մարտահրավերներով երկրում թիվ մեկ խնդիրը պետք է լինի Հարկային օրենսգրքում կամ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ իրականացնե՞լը»,-ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ Սյունիքում իրավիճակը չի բարելավվում, Ադրբեջանն այնտեղ լայնածավալ շինարարական աշխատաքներ է կատարում և որևէ մեկը իշխանությունից տեղյակ չէ, թե ինչ է կառուցվում և ինչ անվտանգային հարցեր կարող է այն առաջացնել բնակչության համար:
Գրիգորյանի տեղեկացմամբ՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրման մասին լուրից հետո, այդ հատվածից քաղաքացիներ են առևանգվել և դրա պատասխանատուն հայտնի չէ:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտնեց, որ դիմել է ՊՆ-ին, ԱԱԾ-ին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և Ոստիկանությանը՝ պարզելու, թե ճանապարհի այդ հատվածում երթևեկությունն ինչպե՞ս պետք է կազմակերպվի և անվտանգությունն ինչպե՞ս է ապահովվելու:
«Սիրելի հայրենակիցներ, ես ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ նշված բոլոր գերատեսչությունները նույն պատասխանն են տվել՝ ասելով, որ հարցը նրանց լիազորություններից դուրս է: Այսինքն, մեր երկրում մի կառուց չկա, որ ասի, թե մեր հայրենակիցներն այդ ճանապարհով անցնելիս ում պետք է ապավինեն, ով է պատասխանատվություն կրում նրանց անվտանգության համար»,-ասաց Գրիգորյանը:
Նա ենթադրեց, որ գաղտնիքներ կան, որոնց պատճառով հնչած հարցերին հստակ բացատություններ չեն տրվում:
«Մարդիկ, որոնք 3 տարի առաջ ասում էին՝ մենք ենք տերը մեր երկրի, այսօր ո՛չ երկրին են տեր կանգնում, ո՛չ էլ ժողովրդին»,-խոսքն ավարտեց Աննա Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան