Արման Թաթոյան. Բոլոր նրանք, որ մուրալով են ստացել կրթության վկայագիր, պաշտոն զբաղեցնելով կործանարար են դառնում պետության համար
Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական խոսք է հղել ուսուցիչների տոնի առթիվ, որում ասված է.
«Մեր սիրելի՛ ուսուցիչներ,
Հպարտությամբ և հիացումով խոնարհվում ենք ձեր առջև:
Ուսուցչությունն էություն է և նվիրական ստեղծագործություն:
Դուք եք արժեքներ սերմանում Հայրենի երկրի, ընտանիքի և միմյանց հանդեպ, սովորեցնում եք ապրել ու հաղթանակել: Երկիրը շեն պահող, պետականությունն ամուր պահող քաղաքացին ձևավորվում է հենց դպրոցից։
Սիրելի՛ ուսուցիչ, մեր Հայրենիքի պաշտպանի ամեն հերոսական սխրանք, զորեղ ոգին նաև հենց Ձե՛ր դաստիարակության, անմնացորդ նվիրումի և սրտացավ աշխատանքի արդյունքն է:
Բայց խնդրում եմ միշտ նկատի ունենալ՝
բոլոր նրանք, ում ժամանակին գնահատման հարցում ընդառաջել եք կամ ովքեր մուրալով են ստացել կրթության վկայագիր, հետագայում պաշտոն կամ հանրային այլ դիրք զբաղեցնելով կիսատ գիտելիքով կործանարար են դառնում պետության համար, թվացյալ իմացությամբ մարտնչում են իրական գիտելիքի դեմ, հեղինակազրկում են իրական կրթությունը, վարկաբեկում են ձեր առաքինի վաստակը: Ցավոք, բացասական օրինակ են դառնում մատաղ սերնդի համար:
Միայն հիմնավոր գիտելիքով և միայն ձեր ճիշտ ու անաչառ գնահատմամբ է ուժեղանում երկիրը:
Թո՛ղ սերունդներ դաստիարակելու ձեր բարձր առաքելության ուղին լինի արժանապատիվ և խաղաղ:
Հավերժ ենք ձեզ երախտապարտ:
Սիրով շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ուսուցչի համաշխարհային օրը կոչ է անում` ուշադրությունը կենտրոնացնել ուսուցիչների առջև ծառացած խնդիրների վրա
- Արթուր Թովմասյանը՝ ուսուցիչներին. Արցախյան 3 պատերազմներում քաջաբար ու աներկյուղ կռվում էր Ձեր դաստիարակած սերունդը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան