Պեսկովը պատմել է, թե ինչպես է Պուտինը մտադիր տոնել իր ծննդյան օրը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ այս տարի նախագահի ծննդյան օրվա հետ կապված սցենարն առանձնապես չի տարբերվի նախորդ տարիներից: Այս մասին գրում է «ԼԵՆՏԱ»-ն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 7-ին, աշխատանքային հանդիպումներ անցկացնել, իսկ երեկոյան տոնը նշել մտերիմների ու ընկերների շրջապատում: Այս մասին լրագրողներին հայտնել Է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Որքան ինձ հայտնի է, նա աշխատանքային պլաններ ունի այդ օրվա հետ կապված՝ չնայած, որ ծննդյան օրն է, բայց դուք գիտեք, որ նա հաճախ է աշխատանքային միջոցառումներ անցկացնում։ Ոչ ոք չի կասկածում, որ գոնե երեկոյան նա հարազատների ու մտերիմների հետ կլինի»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը հավելել է, որ այժմ նախագահն այլևս չի գտնվում ինքնամեկուսացման մեջ, ուստի դա չի ազդի տոնակատարության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա