«Հայաստան» խմբակցությունը պարգևավճարների գումարը փոխանցել է Արցախում զինվորների համար գործող վերականգնողական կենտրոն
«Հայաստան» դաշինքը հայտնում է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների պարգևավճարն ամբողջությամբ փոխանցվել է Արցախի՝ «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»։
««Հայաստան» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ պետական, քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին պարգևատրում տրամադրելու` ակնհայտ անհամաչափ և սոցիալ-տնտեսական այս բարդ պայմաններում խայտառակ պրակտիկան անընդունելի է: Հայտնել էինք, որ այս հարցով նախապատրաստվելու է Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմում: Տեղեկացնում ենք, որ այս ընթացքում քննարկվել էր նաև պատգամավորներին 250 000 դրամ փոխհատուցման վճարի տրամադրման մասին վերջերս ընդունված օրենքի խնդիրը: Արդյունքում` արդեն մշակվել է պարգևատրումների և պատգամավորներին հատկացվող 250000 ՀՀ դրամ փոխհատուցման վճարի վերաբերյալ ՍԴ դիմումը և պատգամավորների 1/5-րդի ստորագրությունների պատրաստ լինելուն պես կմուտքագրվի Սահմանադրական դատարան:
Հայտնում ենք նաև, որ ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ տրամադրված պարգևավճարների գումարն ամբողջությամբ՝ 10 740 000 դրամ, «Հայաստան» խմբակցությունը փոխանցել է Արցախում զինվորների համար գործող՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»,- նշված է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում 2022-ին պարգևավճարների ախորժակ ունեն
- Ընդդիմադիր պատգամավորներին կարելի է ընդհանրապես զրկել պարգևավճարներից. Սիսակ Գաբրիելյան
- Վահրամ Թոքմաջյան. Քանի՞ ուսուցիչ է պարգևավճար ստացել, թե պատգամավորի չափ բառադիություն չունենք
- Ֆիննախ. Պաշտոնյաները, այդ թվում պատգամավորները պարգևավճար սկսել են ստանալ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո
- Արթուր Վանեցյանն իր պարգևավճարը փոխանցել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին
- «Պատիվ ունեմ». Փոխանցված պարգևավճարները ուղղվելու են սոցիալական խնդիրների լուծմանը
- Վահե Հակոբյան. Պատգամավորներին պարգևավճարի տրամադրումը մեզ համար անթույլատրելի է ու անընդունելի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին