Մեր իշխանությունների օրոք Սուրբ Ղազանչեցոցը՝ Ղազանչի չէր, Շուշին՝ Շուշա չէր. Հակ Մամիջանյան
«Մեր իշխանությունների օրոք Սուրբ Ղազանչեցոցը՝ Ղազանչի չէր, Շուշին՝ Շուշա չէր և մեր հայրենիքում էր՝ մեր զինվորների պաշտպանության տակ»,-այսօր ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նա նկատեց, որ նախկին իշխանությունների ժամանակ քաղաքացիները Սյունիքով անվտանգ են երթևեկել, իսկ Ալիևը բողոքել է, որ փակ դռների հետևում իրեն ստիպել են ճանաչել Արցախի անկախությունը:
Ըստ պատգամավորի՝ նախկինում երկրի, խորհրդարանի և գործադիրի ղեկավարներն անարգել այցելում էին Արցախ, այլ ոչ թե վախենում էին ինչ-որ մեկից՝ որ հանկարծ չջղայնանա, որ Արցախի տոնի օրն իրենք գնացել են Ստեփանակերտ:
Շեշտելով, որ իշխանական պատգամավորները հիշել էին Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Աղդամը մեր հայրենիքը չէ՝ Մամիջանյանը հիշեցրեց, որ իշխանական պատգամավորներն այսօր հայտարարում են, որ իրենք չեն պնդում, որ Շուշին և Հադրութը պետք է հետ բերեն և ՄԱԿ-ում խոսեն այդ քաղաքների օկուպացիայի մասին:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի խոսքով՝ նրանք, ովքեր գոռում էին Աղդամի մասին, այսօր լուռ են հայրենիքի կորստի մասին խոսելիս:
«Մենք ժամանակին օրենք ենք ընդունել, որ ՀՀ վարչապետն ընդունում է որոշումներ՝ ի շահ ՀՀ-ի և որոշ դեպքերում ոչ ադեկվատ դրսևորումներ չի ունենում, այդ օրենքներն էլ պահպանեք»,-իշխանություններին հորդորեց Հայկ Մամիջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պարոն Տերտերյան, բա կպատկերացնեի՞ք այն ժամանակ, որ նման բան կարող է մեր երկրում լինել. Գեղամ Մանուկյան
- Հուսով եմ` քաղաքական հետևանքներ չեն լինի Վաչե Տերտերյանի բարեխիղճ պատասխանի համար. Արամ Վարդևանյան
- Ինչ կատարվում է Սյունիքում, տարածաշրջանում, ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան