Կարելի է շատ երկար խոսել, թե ինչպես են սրանք կզած դիվանագիտություն տանում. Հայկ Մամիջանյան
«Հանդիպումների ժամանակ բանավոր քննարկումների ընթացքում հողեր էր տալիս, լավ է հիմա գոնե միայն քարտեզ է ուզում տալ»,- մեկնաբանելով Ալիևի հետ հանդիպմանն ականապատ տարածքների բոլոր քարտեզները տանելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Պատգամավորը նկատեց, որ նոյեմբերի 9-ի համաձայանգրի մեջ Հայաստանի համար որևէ լավ կետ չկար, միայն գերիների վերադարձի կետն էր քիչ թե շատ հայանպաստ, բայց այն չիրականացվեց։
«Նիկոլ Փաշինյանն այդ քարտեզներն ուներ, բայց նա 6 ամիս սպասեց փոխանակում չարեց, այդ ընթացքում մեր հայրենակիցները բանտում տանջվեցին և միայն ընտրություններից առաջ որպես նախընտարական քարոզ քարտեզի դիմաց բերեց մեր հայրենակիցներին»,- հայտարարեց պատգամավորը:
Մամիջանյանը բերեց մեկ այլ օրինակ՝ երբ ընտրություններից առաջ իշխանությունները հայտարարեցին, որ դադարեցնում են կոմունիկացիաների բացման շուրջ բանակցությունները, քանի դեռ ադրբեջանցի զինվորները չեն հեռացել ՀՀ սուվերեն տարածքից, իսկ ընտրություններից հետո կրկին գնացին և սկսեցին բանակցելը:
«Կարելի է շատ երկար խոսել, թե ինչպես են սրանք կզած դիվանագիտություն տանում»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Քննադատելով գերինի խնդրի լուծման ուղղությամբ իշխանությունների գործողությունները Հայկ Մամիջանյանն ասաց. «Եթե Ալեն Սիմոնյանի համար ՄԻՊ զեկույցները մտածածին են, ապա իրեն ասեմ, որ այն իրական մղձավանջ է, բայց պետք է փաստել, որ ՀՀ հիմնական բանակցողը վարում է կզած արտաքին քաղաքականություն»:
Պատգամավորը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ շահարկում է գերիների հարցը և հիշեց, թե ինչպես նա պատերազմից հետո ժողովրդի ցասումի ժամանակ հայտարարում էր, թե գնում է Մոսկվա, որպեսզի բանակցի գերիների վերադարձի համար, բայց հետագայում պարզվեց, որ այդ բանակցություների օրակարգում գերիների հարց չի եղել:
Նա պնդեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Թուրքիան որպես Մինսկի խմբի անդամ միացել էր այն հայտարարությանը, որ Արցախում ուժի կիրառումն անթույլատրելի էր, իսկ 44-օրյա պատերազմում անմիջական կողմ էր և հավաստիացրեց, որ եթե ՀՀԿ-ն լիներ իշխանության, ապա 44-օրյա պատերազմի ընթացքն ու մեկնարկը նման տրամաբանություն չէր ունենա:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանական պատգամավորները վեցերորդ անգամ դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը
- Մեր իշխանությունների օրոք Սուրբ Ղազանչեցոցը՝ Ղազանչի չէր, Շուշին՝ Շուշա չէր. Հակ Մամիջանյան
- Ինչ կատարվում է Սյունիքում, տարածաշրջանում, ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան