ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ուսուցչի համաշխարհային օրը կոչ է անում` ուշադրությունը կենտրոնացնել ուսուցիչների առջև ծառացած խնդիրների վրա
Ուսուցչի համաշխարհային օրվա (նշվում է հոկտեմբերի 5-ին) առանցքային գաղափարը, «Ուսուցիչները՝ կրթության վերականգնման Կենտրոնական տարրը» կարգախոսով, կրթության գործընթացի հաջող վերականգնումն է, ինչը կախված է բարեկեցության ապահովման, մասնագիտական պատրաստվածության և աշխատանքի պայմանների բարելավման գործում՝ 71 միլիոն ուսուցիչների ներդրումների ավելացումից ամբողջ աշխարհում, որպեսզի փոխհատուցի COVID-19 համաճարակի հետևանքով ուսուցման կորուստները, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Ուսուցչի համաշխարհային օրը կոչ է արվում կառավարություններին և միջազգային հանրությանը կենտրոնանալ ուսուցիչների և նրանց առջև ծառացած խնդիրների վրա և կիսվել արդյունավետ և հեռանկարային քաղաքականության միջոցառումների մասին տեղեկատվությամբ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն և գործընկերները պնդում են, որ ժամանակն է ճանաչել ուսուցիչների բացառիկ դերը և նրանց հնարավորություն ընձեռել իրենց տաղանդների բացահայտման համար անհրաժեշտ մասնագիտական ուսուցման, որակավորման բարձրացման, աջակցության և աշխատանքային պայմանների ստեղծման համար:
COVID-19-ի ճգնաժամի հետևանքով ուսումնական գործընթացի խախտումները կարևորել են ուսուցիչների դերը ուսուցման շարունակականության պահպանման գործում: Ուսուցիչները դարձել են կրթական արձագանքման միջոցառումների կենտրոնական տարր, սկսած տեխնոլոգիաների ստեղծագործական օգտագործումից և վերջացրած իրենց ուսանողներին սոցիալ-հուզական աջակցություն ցուցաբերելով:
Այնուամենայնիվ, ճգնաժամը նաև ընդգծել է մանկավարժների առջև ծառացած լուրջ մարտահրավերները, ներառյալ առցանց ուսուցման և հեռավար ուսուցման նախապատրաստման բացակայությունը, կրկնակի հերթափոխով դասերի և ուսուցման մոդելների հետ կապված ծանրաբեռնվածության ավելացումը և աշխատանքի անվտանգության խնդիրները:
Նշվում է նաև, որ ուսուցչական անձնակազմի թվի ավելացում կպահանջվի, եթե ուսուցիչները լինեն կրթության վերականգնման գործընթացի կենտրոնում:
«Կրթության վերականգնումը հաջող կլինի, եթե այն իրականացվի ուսուցիչների հետ համատեղ, ինչը նրանց հնարավորություն կտա արտահայտել իրենց կարծիքը և մասնակցել որոշումների կայացման գործընթացին», - ամփոփել են նրանք:
Հարակից հրապարակումներ`
- «Ուսուցչի օրվա» առթիվ կպարգևատրվեն լավագույն մանկավարժները
- Բազմաթիվ փաստաբաններ այսօր սգում են իրենց ուսուցչի, ավագ գործընկերոջ մահը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան