Հույս ունեմ, որ ժամանակը կգա և Օնիկ Գասպարյանը, Դավիթ Տոնոյանը, Ջալալ Հարությունյանը կխոսեն. Տիգրան Աբրահամյան
«Այս պատերազմից հետո իշխանության առաջին քայլը պետք է դառնար իրական, օբյեկտիվ քննության անցկացումը, ինչը սակայն, իրենց իշխանության պարագայում որևէ ձևով չի ստացվելու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նշեց, որ օբյեկտիվ քննություն կլինի և իրական պատասխանատուներին կիմանան այն պարագայում, երբ այս իշխանությունը չլինի և գործընթացին որևէ ձևով չխանգարի:
Տ.Աբրահամյանն ասաց, թե նախընտրելի կլիներ, որ պաշտպանության բոլոր նախարարներն էլ խոսեին։
«Չեմ կարծում, թե այն ասելիքը, ինչ նրանք ունեն, ամբողջությամբ գաղտնիության քողարկման տակ է։ Կան ասելիքներ, և մարդիկ պետք է հասկանան, որ կարևորն այս կյանքում պաշտոնը չէ, դա ժամանակավոր բան է։ Կարևորը եղելությունն է, մեղավորներին պատասխանատվության ենթարկելն է, դասեր քաղելը և հնարավորություն տալը, որ առաջիկայում կարողանանք ունենալ Հայաստան, որը կարողանալու է ամուր դիրքերից առաջ քաշել իր համար կարևորություն ներկայացնող օրակարգային հարցեր։
Ժամանակը ցույց է տվել, թե ով ինչի է ընդունակ։ Հույս ունեմ, որ ժամանակը կգա և Օնիկ Գասպարյանը, Դավիթ Տոնոյանը, Ջալալ Հարությունյանը և մնացած պատասխանատուները կխոսեն և կներկայացնեն այն իրականությունը, հարցադրումների պատասխանները, որոնք հանրությունը նրանցից ակնկալում է», - ասաց Տիգրան Աբրահամյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան