Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար․ Ֆրանսերենը՝ երիտասարդներին աշխատանք գտնելու ու աշխարհը հասկանալու հնարավորություն
«Մեր կազմակերպության և այս գեղեցիկ երկրի միջև համագործակցության առումով, մենք շատ հետաքրքրված ենք՝ գտնելու այնպիսի նախաձեռնություններ, որոնք կապված կլինեն երիտասարդության՝ հայ և մյուս ֆրանկոֆոն երիտասարդների փոխգործակցության հետ, լինի դա Աֆրիկայում, Ասիայում, Եվրոպայում»,- այս մասին այսօր հայտարարեց այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն։
Նշենք, որ Հայաստանը նախագահում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում:
Լուիզ Մուշիկիվաբոն ասաց, որ փորձում են գտնել ծրագրեր, որոնք համապատասխանում են հայ երիտասարդության ակնկալիքներին։
«Սա հավելվում է մեր դասական գործունեությանը ֆրանսերեն լեզվի շրջանակներում։ Եվ միշտ ուրախ ենք վերադառնալ այս երկիր ու գնալով ավելի ու ավելի շատ ձայներ լսել, որոնք ֆրանսերեն են խոսում»,- ասաց Մուշիկիվաբոն, հավելելով, որ ֆրանկոֆոնիան միայն ֆրանսերեն լեզվին չի վերաբերում։
Ֆրանսերենը հնարավորություն է տալիս երիտասարդներին աշխատանք գտնել, նոր հնարավորություններ ունենալ, ճանապարհորդել ու հասկանալ աշխարհը․ սա է Ֆրանկոֆոնիան, ասում է գլխավոր քարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար․ Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Հայաստանին
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ մեր պատասխանը մեզ և ուրիշներին
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն այսօր կավարտի աշխատանքը