Brent նավթի գինը գերազանցել է բարելի դիմաց 82 դոլարը
Երեքշաբթի կեսօրին՝ ըստ առևտրի տվյալների, նավթի համաշխարհային գներն աճել են։ «Brent» տեսակի նավթի գինը գերազանցել է բարելի դիմաց 82 դոլարը՝ 2018 թվականի հոկտեմբերի 11-ից ի վեր առաջին անգամ։ Այս մասին գրրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Մոսկվայի ժամանակով 13։51-ի դրությամբ «Brent» տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.94%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 82.02 դոլարի, իսկ «WTI»-ի նոյեմբերյան ֆյուչերսները՝ 0.77%-ով՝ հասնելով մինչև 78.23 դոլարի մեկ բարելի դիմաց:
Միևնույն ժամանակ, «WTI» տեսակի նավթի մեկ բարելի դիմաց 78 դոլարի նշագիծը 2014 թվականի նոյեմբերից ի վեր, երեքշաբթի օրն առաջին անգամ է գերազանցել:
Հարակից հրապարակումներ`
- Կալիֆոռնիայի ափերին սատկած թռչուններ և ձկներ են նավթի արտահոսքի պատճառով
- Ռուսաստանում հում նավթի պաշարների կրճատվել են
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում