Ֆեյսբուքի 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալների արտահոսք է եղել
Ֆեյսբուքի ավելի քան 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալները վաճառվում են հայտնի հաքերային ֆորումում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնում է PrivacyAffairs պորտալը:
Այսպիսով, օգտվողների անունները, էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարները, գտնվելու վայրը, սեռը և իդենտիֆիկատորը հրապարակայնորեն հասանելի են:
Նշվում է, որ սա սոցիալական ցանցի պատմության մեջ օգտատերերի տվյալների ամենամեծ արտահոսքն է:
Երկուշաբթի օրը հայտնի էր դարձել, որ Facebook- ի ծառայությունների աշխատանքում, ներառյալ Instagram-ը, WhatsApp-ը և Facebook Messenger-ը, տեղի է ունեցել լայնածավալ խափանում: Ամբողջ աշխարհում օգտատերերը չէին կարողանում օգտվել կորպորացիայի ծառայություններից:
Հարակից հրապարակումներ`
- Ցուկերբերգը Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի խափանումների պատճառով միլիարդավոր դոլարներ է կորցրել
- Որտեղ գրել, երբ ֆեյսբուքը չկա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան