Գոնե գնա թողնելով ինչ-որ մեկին, ցանկացածին, որը չունի թուրքի հետ շանտաժի մեջ մտած հարաբերություններ․ Աննա Մկրտչյան
«Այլևս գաղտնիք չէ ՀՀ քաղաքացիների համար, որ այդ անձնավորությունը բանավոր պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանից ու Արցախից զիջել է ավելին, քան կարելի էր պատկերացնել։ Իր իսկ նշած այդ օպերատիվ կապը ակնհայտ է , որ ծառայում է բացառապես պայմանավորվածությունների խոստումների և գուցե նաև թուրքի կողմից ունեցած իր մասին տեղեկությունները շանտաժի տարբերակով ՝ չհրապարակելու համար»,- ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում դիմելով Փաշինյանին, ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Միևնույն ժամանակ պատգամավորը հետաքրքրվեց․
«Արդյո՞ք այս անձնավորությունն ունի մի կաթիլ հայրենասիրություն կամ պատասխանատվություն՝ ժողովրդի նկատմամբ, ում երեք տարի իբր ինչ-որ մի կերպ կառավարում է, որ գոնե գնա թողնելով ինչ- որ մեկին , ցանկացածին, որը չունի շանտաժի մեջ մտած հարաբերություններ թուրքի հետ, որը չունի պայմանավորավածություններ թուրքին տված ու հնարավորություն տա մեզ , ձեզ, բոլորիս փրկվելու ու փրկելու մեր հայրենիքը»։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն իրեն հասցեագրված մեղադրանքներին, ասաց․ «Այդ օպերատիվ կապը ձեր խմբակցության ղեկավարն է։ Գնացեք խմբակցությունով հարցաքննեք»։
Փաշինյանն իր խոսքում նաև իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրեց պատգամավորի անձին ու դավաճանության մասով արտահայտություններին։
«Արդեն գովելի , որ առանց ԱԱԾ, ՊՊԾ ծառայողների ուղեկցությամբ մոտեցաք ամբիոնին, նախորդ իմ հարցադրումների ընթացքում նման բան չէր գրանցվել, ողջունելի է» ,- նկատեց պատգամավորն ու շարունակեց․
«Ինչ վերաբերում է Ձեր զգուշացումներին, ապա տեղեկացնեմ, որ իրավապահ մարմինները շատ վաղուց ինձնով զբաղվում են՝ ձեր ակնհայտ միջամտությամբ։ Պարգևավճարները, խոստումները, գովասանքները , որոնք հնչեցնում եք ձեր իրավապահ համակարգի ղեկավարներին կարող եք շարունակել, որովհետև իրենք իրենց աշխաատանքը ձեր միջամտոթյամբ և հանձնարարությամբ ուղղակի լավ կատարում են»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան