Էրդողանը Փայլանին ու կուսակից պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նոր միջնորդություն է ներկայացվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից խորհրդարան է ուղարկվել 4 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն: Այն վերահասցեավորվել է Սահմանադրության և արդարադատության հարցերով խառը հանձնաժողովին: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Հիշյալ միջնորդությունով պահանջ է ներկայացվել դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 3 և քրդական «Ժողովրդավարական տարածաշրջանային» (DBP) կուսակցության 1 պատգամավորի անձեռնմխելիությունը:
Նրանց թվում է նաև HDP-ից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան