Թևան Պողոսյանը՝ կառավարությանը. Հիմա Ադրբեջանին պուպուշիկ եք ներկայացնում, որ ի՞նչ համոզեք
Հասարակական-քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը, անդրադառնալով կառավարության տարածած այն պնդմանը, թե Հայաստանի օդային տարածքը երբևէ փակ չի եղել Ադրբեջանի համար, ինչպես նաև Ադրբեջանի օդային տարածքը փակ չի եղել Հայաստանի համար,2014-ից Ադրբեջանն է հրաժարվել օգտվել Հայաստանի օդային տարածքի, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեկ հարց: Եթե Ադրբեջանի օդային տարածքը փակ չի եղել երբեք ՀՀ-ի քաղաքացիական ավիացիայի համար, ապա ո՞րն էր խնդիրը, որ ՀՀ քաղաքացիական որևէ ինքնաթիռ այդպես էլ չմեկնեց Արցախ:
Արցախի Հանրապետությո՞ւնն էր արգելել, թե Ադրբեջանն Արցախը նախկինում իրը չէր համարում և պատասխանատվություն չէր կրում: Կամ բա եթե այդպես է, այդ ինչի՞ հիմա չի մեկնում, ռուսական խաղապահնե՞րն են արգելում, թե՞ Տեղ գյուղից այն կողմ այլ բան կա:
Դե գնա ու փորձիր հասկանալ այս ամենը: Հիմա Ադրբեջանին պուպուշիկ եք ներկայացնում, որ ի՞նչ համոզեք, ալիևյան մի քանի օր առաջ արված հայտարարությունները հայ ազգին չէ՞ր ուղղված:
Սա ու՞մ շահերի սպասարկմանն է միտված: Պատասխանի ակնկալիք չկա: Հասկանալի է ամեն ինչ, բայց դե մինչ մի բան գրելը, ներկայացնելը լավ մտածեք, թե դրա արդյունքն ինչ է լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Ճաղարյան. Ես չգիտեմ էս անպատիվ, անամոթ, խայտառակ իշխանությունը էլ ինչի՞ է պատրաստ
- Ռուբեն Մելիքյան. Եթե ոչինչ չարվի, ուրեմն բոլորը համաձայն են
- Ալվինա Աղաբաբյան. ՀՀ իշխանությունների թուրքամետ քաղաքականության չկասեցման դեպքում հաջորդիվ թշնամուն կտրվի ցամաքային միջանցքը
- Վարուժան Գեղամյան. Հայաստանը տվեց առաջին թյուրքական միջանցքը
- Հայաստանի օդային տարածքով Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթներ են իրականացվում