Լավրով. Ռուսաստանը և Իրանը քննարկել են «3 + 3» ձևաչափի գաղափարը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3 + 3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով: Այս մասին գրում է Tass-ը։
Լավրովը նշել է, որ հենց Մոսկվան է որոշիչ դեր խաղացել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու և Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի մակարդակով եռակողմ համաձայնագիր կնքելու գործում, որի համաձայն՝ տարածաշրջանում տեղակայված է ռուս խաղաղապահ զորախումբ:
«Բացի այդ, նույն համատեղ հայտարարությունը պարունակում էր սկզբունքներ, որոնք որոշում են կարգավորման առաջ մղման համատեղ քայլերը, այդ թվում աշխատանքներ՝ բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, այս տարածաշրջանի բոլոր տնտեսական կապերի ապաշրջափակման համար, ինչը օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին: Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, որպես այս երեք հանրապետությունների ամենամոտ հարևանները, նույնպես կշահեն դրանից», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովի խոսքով՝ իրանական կողմն այս գաղափարի նկատմամբ դրական վերաբերմունք է հայտնել, նույն վերաբերմունքն է նկատվում Ադրբեջանում և Թուրքիայում:
«Մենք աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ: Հուսով ենք, որ Վրաստանը, չնայած իր առջև ծառացած բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր հիմնարար շահը` ստեղծելու խորհրդակցությունների այդպիսի մեխանիզմ և համաձայնեցնելու լուծումներ՝ այս տարածաշրջանի արագացված զարգացման համար, որի զարգացումը երկար ժամանակ հետ է մնացել՝ շարունակվող հակամարտությունների պատճառով»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Ամիր Աբդոլլահիան․ Ռուսաստանից ակնկալում ենք ուշադիր լինել տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ
- Լավրովը Մոսկվայում բանակցություններ կվարի Իրանի ԱԳ նախարարի հետ հոկտեմբերի 6 -ին
- Ջորջ Քենթ. «3+3» նախաձեռնությունը դուրս է թողնում ԱՄՆ-ին և արևմտյան այլ գործընկերներին
- Զալկալիանի․ Վրաստանը դեմ է «3+3» պլատֆորմին ու առաջարկում է նորը՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում